հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների թիվն ավելացել է

ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների թիվն ավելացել է

ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների թիվն ավելացել է, այս տարի ՄԻՊ-ն արդեն ստացել  7238 բողոք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«Նախորդ 4-5 տարիների համեմատ ՄԻՊ-ի հաստատության ծանրաբեռնվածությունը 3 անգամից ավել աճել է: Եթե մենք 2015-ին ունեցել ենք 5214 բողոք, 2016-ին՝ 5113, ապա 2020-ին ունեցել ենք 14 հազար 780: 2021 թվականի այս օրվա դրությամբ միայն արդեն ունենք 7238 բողոք, որն ավելի շատ է, քան նախորդ տարվա կիսամյակը»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց՝ ակնկալվում է, որ այս տարի ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է լինելու:

  • Կիսվել: