ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը 72 ժամով կալանավորվել են

Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը 72 ժամով կալանավորվել են

Բլոգեր Միկա Բադալյանի եւ Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանի հարցաքննությունն ավարտվել է, նրանք 72 ժամով կալանավորվել են: Այս մասին հայտնեց նրանց պաշտպանը՝ Լիաննա Գրիգորյանը:

«Նրանք Գորիսի քննչականում են այս պահին, քննչական գործողությունները քիչ առաջ ավարտվեցին, նրանք 72 ժամով ձերբակալված են: Պաշտպանական կողմը կարծում է, որ նրանք առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չունեն, դա թյուրիմացություն է»,- ասաց նա:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Միկա Բադալյանը, Աշոտ Գևորգյանը և ևս հինգ անձ Գորիսում ձերբակալվել են հրազենի ապօրինի շրջանառության կասկածանքով:

  • Կիսվել: