շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 1-ին Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Ռազմիկ Հ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ Լենինգրադյան մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 1-ին Գեղանիստ գյուղից բերման են ենթարկել 34-ամյա Կառլեն Ն.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Սարգիս Մ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: