ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկ տարում ոստիկանությունում ստացվել է տեղեկություն ստանալու 308 016 հարցում

Մեկ տարում ոստիկանությունում ստացվել է տեղեկություն ստանալու 308 016 հարցում

ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները:

Ամփոփման արդյունքում պարզվել է, որ 2021 թ. հունվարի 1-ից 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է տեղեկություն ստանալու ընդհանուր 308 016 հարցում, որից 283 173-ը՝ գրավոր, իսկ 24 843-ը՝ բանավոր:

Տեղեկություն ստանալու հարցումներից բավարարվել է 307 493-ը, մերժվել՝ 405-ը, իսկ 118-ը վերահասցեագրվել է այլ մարմնի: Բանավոր բոլոր հարցումներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:

  • Կիսվել: