կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 17-18-ը։ Ըստ այդմ՝ բացահայտվել է 169 հանցագործություն:
 
Մասնավորապես՝
 
85 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
5-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,
 4 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
 3-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
2 -ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ավտոմեքենայի նույնականացման տարրերը կեղծելու:
Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խոշտանգման, մարդու առևանգման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, հողամասերի ինքնակամ զավթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և այլ դեպքեր։ 
 
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։
 
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
 
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
 
ՃՏՊ վիճակագրություն
 
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: