շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 57 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 34 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 5, թմրանյութի իրացման և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, բնակարանային գողության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից կամ դատարանից փախուստի, ընտանեկան բռնության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 34 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: