շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 13 մարդ

Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 13 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ֆիզիկական ներգործության, վստահված գույքը հափշտակելու, թմրանյութի իրացման ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը ոչ պատշաճ կատարելու և պատմամշակութային հուշարձաններ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: