ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Մայրաքաղաքում 5 ավտոմեքենա էր առևանգել ու բռնվել. Ոստիկանություն

Մայրաքաղաքում 5 ավտոմեքենա էր առևանգել ու բռնվել. Ոստիկանություն

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը Բ-2 թաղամասից «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա են փախցրել։ Օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե, արձանագրել՝ երբ, որտեղից է կատարվել գողությունը։

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ էին իրականացնում, երբ հունվարի 6-ին բաժնում նոր ահազանգ է ստացվել. առևանգել էին Միքայելյան փողոցի բակերից մեկում կայանված «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենա։

Ավելին՝ որոնողական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ հիշյալ տրանսպորտային միջոցը քարշակելով փախցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայով, որը դեկտեմբերի 9-ին արդեն գողացել էին Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցից։

Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո պարզվել է, որ նշված մեքենաներն առևանգել էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի 26-ամյա մի բնակիչ։ Արդեն այս տարվա հունվարի 7-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններից փախցրել է ընդհանուր 5 մեքենա, որոնք հայտնաբերվել են։ Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: