չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մայրաքաղաքի կենտրոնում մեքենաներն անկանոն վարած երիտասարդների նկատմամբ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Մայրաքաղաքի կենտրոնում մեքենաներն անկանոն վարած երիտասարդների նկատմամբ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Մայրաքաղաքի կենտրոնում մեքենաներն անկանոն վարած երիտասարդների նկատմամբ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Նոյեմբերի 7-ին սոցիալական կայքերից մեկում տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի մեքենաներով տարբեր ժամանակահատվածներում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկում են լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում նաև երթևեկել են հանդիպակաց, Հանրապետության հրապարակում՝ անցել գորգի վրայով: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Նա Վրացյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին:

 

Պարեկները նոյեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խաթարելով բնականոն երթևեկությունը, մեքենան վարում է անկանոն կերպով, կատարում է դրիֆտ: Պարեկները Վազգեն Սարգսյան փողոցում, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, «ԲՄՎ»-ի վարորդին՝ Երևանի Դանիել Վարուժան թաղամասի բնակիչ 22-ամյա երիտասարդին ձերբակալել և մեքենայով հանդերձ տեղափոխել են համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

 

Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

  • Կիսվել: