Մայրաքաղաքի կենտրոնում «դրիֆթ» են արել․ խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 2 քաղաքացիներ հայտնել են, որ Սախարովի արձանի մոտ Mercedes մակնիշի առանց խլացուցիչների 5 մեքենաներ մրցավազք են կազմակերպել, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները անմիջապես ձեռնարկել են միջոցառումներ և պարզել, որ «դրիֆթ»-ին մասնակցել է 6 մեքենա։