երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանի վիճակն այսօրվա նիստում ևս վատացավ

Մանվել Գրիգորյանի վիճակն այսօրվա նիստում ևս վատացավ

Այսօր տեղի ունեցավ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում նրա պաշտպանները կրկին գրավի միջնորդություն ներկայացրեցին:

Նշենք, որ այսօրվա նիստում, ինչպես նախորդ նիստի ժամանակ, Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից: Այդ ընթացքում դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց: 

Հիշեցնենք` գեներալ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

  • Կիսվել: