ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մամիջանյանը Կարեն Անդրեասյանին հարց ուղղեց՝ ցուցադրելով վարչապետի լուսանկարը

Մամիջանյանը Կարեն Անդրեասյանին հարց ուղղեց՝ ցուցադրելով վարչապետի լուսանկարը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ կապված Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքի հետ՝ դատավորների օրինագծի առնչությամբ:

՛՛Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքը դատավորների օրինագծի հետ կապված նման էր առաջին կուրսի իրավաբանականի ուսանողի կուրսային աշխատանքի ստուգման: Ակնհայտ երևում էր, որ դա անգրագետ օրինագիծ էր։ Իրենք հստակ նշել են, որ դա մահակ կամ մուրճ է դառնալու դատավորների համար՛՛,-ասաց Մամիջանյանը՝ հարցնեով. ՛՛Դուք, երբ ներկայացնում էիք այդ օրինագիծը, իրապես սպասում էիք դրական արձագանքի՞, թե դա խոստացված, բայց չիրականացված ռեֆորմների պատրանք ստեղծելու նպատակ ուներ։ Ի միջի այլոց, հաշվի առնելով Ձեր նախասիրությունները, կարող եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը պահել, որ անաչառ ու ազնիվ պատասխանեք՛՛:

Արձագանքելով հարցին՝ Անդրեասյանը պատասխանեց. ՛՛Եթե մի ուսանողի մակարդակի իրավաբան ունենայիք ձեր խմբակցությունում, կկարողանայիք կարդալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավական խելացի և հիմնավոր հարցերի մասին, որի ընկալման համար լրջություն է պակասում։ Մեր նախաձեռնությունը վերաբերում է քաղբանտարկյալներ դատած դատավորներին, ովքեր ապօրինություններ են թույլ տվել։ Եվրոպայի մեր գործընկերնեը շատ լավ հասկանում են՝ ինչ նախագիծ է սա և վստահեցնում եմ, որ հանձնաժողովի կարծիքները հաշվի առնելով՝ այդ դատավորները կկարողանան դուրս մղվել դատական համակարգից՛՛:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը, երբ նոր էր նշանակվել Արդարադատության նախարար, ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի նկարին նայելով՝ հիշում է, որ պետք է լինել ազնիվ ու անաչառ:

  • Կիսվել: