երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Լևոնի կինը փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է՝ «Spider-Man»-ն է եկել. շփոթված են. Տաթևիկ Սողոյան

Լևոնի կինը փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է՝ «Spider-Man»-ն է եկել. շփոթված են. Տաթևիկ Սողոյան

Շատ «պատահական» զուգադիպություն է, որ քննիչը որոշել է խուզարկություն իրականացնելու միջնորդություն հայցել դատարանից հենց երեկ, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ դա տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Սա ինքնին ծանրակշիռ փաստ է՝ քաղաքական հետապնդումը հիմնավորելու»,-ասաց փաստաբանը։

«Տան դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել, ու ասում էր՝ «ինչ են անում էս մարդիկ էստեղ»։ Լևոնի կինն էլ փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է՝ «Spider-Man»-նն է եկել. շփոթված են»։

  • Կիսվել: