Կրկին չենք ստացել քննիչի որոշումը Սամվել Կարապետյանի տեսաուղերձը հրապարակելու վերաբերյալ․ փաստաբան
Կրկին անգամ չենք ստացել քննիչի համապատասխան որոշումը Սամվել Կարապետյանի տեսաուղերձը հրապարակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա հավելել է. «Լսելով, կրկին սպասելով Քննիչի որոշմանը: Հավանաբար փոստային ծառայության խնդիրն է, սպասենք երկուշաբթի օրվան:
Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք, որ առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու, կամ առնվազն տնային կալանքը վերացնելու հունվարից, փետրվարից, մարտից»



