հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել ՔՕ մի հոդվածով, որը չի համապատասխանում կատարված արարքին. փաստաբան

Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել ՔՕ մի հոդվածով, որը չի համապատասխանում կատարված արարքին. փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի հոդվածով, որը չի համապատասխանում կատարված արարքին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է դատական, դատախազական եւ այլ համակարգերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ընտանիքի անդամների շահերը վարկաբեկող կամ վնասող տեղեկատվության հրապարակում։

«Դուք բոլորդ ծանոթ եք հրապարակմանը։ Այն կարող է որակվել որպես վիրավորանք կամ այլ բան, բայց ոչ որպես փաստի մասին տեղեկատվության հրապարակում։ Այս հոդվածը պարզապես թույլ է տվել նրան ձերբակալել։ Այսինքն՝ արարքի նկարագրությունը չի համապատասխանում տեղի ունեցածին, եւ մենք ձերբակալությունը համարում ենք անօրինական»,-նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանի ձերբակալության պատճառը քննիչների, դատախազների եւ դատավորների մասին նրա ֆեյսբուքյան գրառումն էր:

  • Կիսվել: