երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Խուզարկություններ են իրականացվում  Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում

Խուզարկություններ են իրականացվում Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում

 Իրավապահները  այս պահին ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն և կատարում են խուզարկություններ:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այս պահին գնում է «Պռեգոմեշ» ընկերություն (Սիրուշոյի զարդերի խանութը)` ընկերության շահերը պաշտպանելու, իսկ Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, որտեղ դեռ խուզարկությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են: Առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն: Այդ մասին գրել և տեսանյութ էր հրապարակել ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ, հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեն:

  • Կիսվել: