Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվեց
Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դեկտեմբերի 3-ին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատականը նիստը. այս մասին հայտնել է պաշտպան Միհրան Պողոսյանը, ով միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ:
Խաչատուրովի սահմանահատումների վերաբերյալ որևէ սահմանափակում կիրառված չէ:
Պողոսյանի խոսքով` հունիսի 8-ին Խաչատուրովը, անձնական հանգամանքներից ելնելով, ունենալով դատարանի թույլտվությունը, փորձել է հատել հայ-վրացական սահմանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահնների կողմից սահմանահատումն արգելվել է։ Սակայն սահմանը հատելու արգելքը կիրառվում է միայն ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցի դեպքում:
Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությունը: