չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն

Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն

Մի խումբ երիտասարդներ՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի որդի, 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովը, ինքնակազմակերպվել և անհնազանդության ակցիա են իրականացրել Մյասնիկյան պողոտայում՝ փակելով ճանապարհը։

Վարորդները հիմնականում համբերատար սպասեցին, իսկ դժգոհող վարորդներին երիտասարդները բացատրեցին, որ դա անում են բոլորի համար։ Երիտասարդների՝ «առանց թուրքի Հայաստան, «Նիկոլ դավաճան» վանկարկումներին վարորդներն արձագանքում էին ազդանշաններով։

Րոպեներ անց ժամանած կարմիր բերետավորները, առանց որևէ նախազգուշացման, գետնին տապալելով, ասֆալտի վրայով քարշ տալով, ոստիկանական մեքենաներ խցկեցին խաղաղ ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվեց նաև Խաչատուրովի որդին։

  • Կիսվել: