չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: