շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կառավարությունը հավանություն տվեց «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին. Այն կուղարկվի ՍԴ

Կառավարությունը հավանություն տվեց «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին. Այն կուղարկվի ՍԴ

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Նշենք, որ այս կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար։

Դատարանը միջազգային կազմակերպություն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների և մասնավոր կողմերի միջև արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ լուծման համար:

Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է նշանակել մինչև չորս արբիտր, որոնք հայտնի են որպես «Դատարանի անդամներ» (նշանակվում են 6 տարով և կարող են վերանշանակվել):

Կոնվենցիաների վավերացման համար անհրաժեշտ է Հայաստանի ՍԴ-ի որոշումը հիշյալ կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցումը լիովին համահունչ կլինի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և դիվանագիտական լուծումներն առաջ տանելու Հայաստանի Հանրապետության հանձնառությանը։

 

Հարկ է նկատել նաև, որ այս պահին Հայաստանի մասնակցությամբ Դատարանում քննվում են երկու միջպետական և մեկ ներդրումային վեճ տարբեր միջազգային պայմանագրերի ներքո:

Դատարանին անդամակցությունը հնարավորություն կտա նաև ազգային մակարդակում իրենց գործունեությունը ծավալող իրավաբանների թեկնածությունն առաջադրել որպես արբիտր՝ այդ թվում միջպետական վեճերի լուծման համար:

  • Կիսվել: