ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Իրավապահները ձերբшկալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանnւթյան երեք մասնակցի

Իրավապահները ձերբшկալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանnւթյան երեք մասնակցի

Օգոստոսի 21-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում գործի է դրվել նաև գազային ատրճանակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Նույն օրը բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքով քաղաքացի է դիմել բուժօգնության։

Իրավապահները ձերբшկալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանnւթյան երեք մասնակցի:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: