շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանում չկան և չեն էլ եղել հայ գերիներ. Սիրանույշ Սահակյան

Իրանում չկան և չեն էլ եղել հայ գերիներ. Սիրանույշ Սահակյան

Իրանում չկան և չեն էլ եղել հայ գերիներ: Այս մասին «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում». ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:

Նա ասաց, որ այս վարկածը շրջանառվել է, գուցե նաև միտումնավոր: Կան մարդիկ, որոնք նյութական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով վարկածներ են քաշել հարազատներին, որոնք չեն համապատասխանել իրկանությանը:

"Այս գործընթացներում ներգրավված անձիք պետք է ենթարկվեն պատասխանատվության",- հավելեց իրավապաշտպանը:

  • Կիսվել: