շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ինչպե՞ս են տարբերելու գաղտնիքի արտահոսքը միտումնավո՞ր էր, անփութությո՞ւն, թե՝ սխալմունք. Խաչատուր Սուքիասյանն՝ ԱԱԾ փոխտնօրենին

Ինչպե՞ս են տարբերելու գաղտնիքի արտահոսքը միտումնավո՞ր էր, անփութությո՞ւն, թե՝ սխալմունք. Խաչատուր Սուքիասյանն՝ ԱԱԾ փոխտնօրենին

ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են տարբերելու գաղտնիքի արտահոսքը միտումնավո՞ր էր, անփութությո՞ւն, թե՝ սխալմունք:

Սիմոնյանն արձագանքեց, որ ԱԱԾ-ն է հանդիսանում գաղտնիություն ապահովող մարմինը:

«Կոնկրետ դեպքերով իրավակիրառողը կգնահատի, թե վարչական իրավախախտումը կատարվել է դիտավորությամբ, թե անզգուշությամբ՝ կապված կոնկրետ արարքի իրավախախտման բնույթից և վտանգավորության աստիճանից, դա կատարողի անձին անհատականացնող տվյալներից ելնելով՝ հարաբերական որոշակի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատասխանատվությունն անհատականացնող տույժի տեսակ կկիրառվի»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Նշենք, որ նախագծի նպատակը տեղական և պետական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի մակարդակի բարձրացումն է, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանների նվազեցումը:

  • Կիսվել: