հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինչն է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի մահվան պատճառը

Ինչն է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի մահվան պատճառը

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։

Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենը, որ ազգական Վարուժան Յոլյանի հետ, պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը եւ առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել ու 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը եւ նրա ազգական Վարուժան Յոլյանը մահացել են։

Քիչ առաջ Armlur.am-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի մասին ահազանգ ստացել էր 24 news-ը։ Լրատվականը նշել է, որ Առուշ Առուշանյանի վարորդը միջադեպի ժամանակ մահացել է։

  • Կիսվել: