կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
 Ինչ նպատակով է թմրանյութ պահել  Վանաձորի դպրոցի փոխտնօրենը. մանրամասներ

Ինչ նպատակով է թմրանյութ պահել Վանաձորի դպրոցի փոխտնօրենը. մանրամասներ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորի դպրոցներից մեկի փոխտնօրենի մոտ թմրանյութ հայտնաբերելու դեպքից։Մեզ հասած տեղեկությունների համաձայն դպրոցի փոխտնօրենը այս պահին ձերբակալված է։Իսկ ինչ է նա բացատրել իրավապահներին ,ինչու է իր մոտ թմրանյութ պահել։Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա բացատրել է ,թե իբր կաթուցիչն ու թմրանյութը գտել է։Իսկ գտել է,թե անձամբ է օգտագործում կպարզեն իրավապահները։

Հիշեցնենք,որ Տարոնի քրեական հետախույզները տեղեկություններ էին իրացրել սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվել և ոստիկանության Տարոնի բաժին էր բերվել 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:

Դպրոցի փոխտնօրեն տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: