Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հետաձգվեց։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ երեկ դատարանը գրություն է ստացել Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանից, վերջինը հայտնել է, որ անձնական պատճառով նիստին ներկայանալ չի կարող ու խնդրել է բացակայությունը համարել հարգելի։
Հայտարարությունը վրդովեցրեց մեղադրող կողմին։ Դատավորն ասաց՝ հարգելի է համարում: Նա նշեց, որ դատական նիստը հետաձգվում է, նշանակվում է սեպտեմբերի 6-ին ժամը 12։00-ին նույն դահլիճում։