ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայիսի 10-ին ավտովթարի հետևանքով վարորդը մահացել էր, այսօր հիվանդանոցում մահացավ նաև ուղևորուհին

Մայիսի 10-ին ավտովթարի հետևանքով վարորդը մահացել էր, այսօր հիվանդանոցում մահացավ նաև ուղևորուհին

Մայիսի 10-ին, ժամը 22.50-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար էին բախվել «Ֆորդ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: «Ռենոյի» վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 57-ամյա Երվանդ Սիմոնյանը, մահացել էր:

Մայիսի 17-ին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցում մահացել է նաև «Ռենոյի» 71-ամյա ուղևորուհի Մարգարիտա Բախշյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

«Ռենոյի» վարորդը հիվանդանոցում մահացել է

  • Կիսվել: