շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ մամուլի քարտուղար

ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ մամուլի քարտուղար

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նա նշեց, որ վերադարձած տասը գերիներից հինգն այս պահին ձերբակալված են, և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում:

Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։

Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։ Նրա խոսքով՝ հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների վերաբերյալ տրվի չկրակելու, սահմանը չպաշտպանելու հրաման։

  • Կիսվել: