երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ՆԳՆ–ն 2024 թվականից կսկսի թարմացնել ճանապարհային տեսախցիկներն ու արագաչափերը

ՀՀ ՆԳՆ–ն 2024 թվականից կսկսի թարմացնել ճանապարհային տեսախցիկներն ու արագաչափերը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը կզբաղվի արագաչափ տեսախցիկների ցանցի թարմացմամբ։ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով` տեսալուսանկարահանող համակարգի հարցը վերջերս քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
 
«Մոտ ժամանակներս աշխատանքները կսկսենք։ Վստահեցնում եմ ձեզ, որ կունենանք բավականին ժամանակակից համակարգ։ Դա կհանգեցնի ՃՏՊ–ների զգալի նվազման։ Այսօրվա արագաչափերը 2013 թվականին էին տեղադրվել, և դրանց մաշվածությունը վերին աստիճանի է հասել, ծրագրային ապահովումները շատ դժվար են իրականացվում։ 2024 թվականից մենք նախատեսում ենք դրանով ինտենսիվ աշխատանքներ կատարել»,– նշեց Ղազարյանը։
 
ՀՀ ՆԳ նախարարը շեշտեց` միջազգային փորձին ծանոթանալու համար գերատեսչության մասնագետները գործուղվել են մի շարք զարգացած երկրներ` Սինգապուր, Կորեա և Ղազախստան։

  • Կիսվել: