ՀՀ բանտերում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվեն
Առողջապահության նախարարությունը հիվանդանոցային բաժանմունքներ կբացի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում։ Համապատասխան որոշումը կայացվել է Կառավարության հունիսի 25-ի նիստում։
Նախկինում բժշկական օգնության կարիք ունեցող կալանավորներին տեղափոխում էին Երևան՝ «Դատապարտյալների հիվանդանոց»։ Սակայն 2026 թվականի սկզբից այն փակվել է, քանի որ որոշվել է բուժումը կազմակերպել հենց տեղերում, որպեսզի դատապարտյալներին անընդհատ տեղափոխելու անհրաժեշտություն չլինի։
Ըստ այդմ՝ նման բաժանմունքներ կբացվեն «Երևան-Կենտրոն» (Նալբանդյան փողոցում գտնվող), ինչպես նաև «Նուբարաշեն», «Արմավիր», «Վանաձոր», «Արթիկ», «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում։


