ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։

«ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- գրել է նա։

Նշենք, որ մամուլում տեղեկությունն էր տարածվում, թե իբր վարչապետը Մոսկվայում նոր տարածքային  զիջումների է գնալու և իբր այդ փաստաթուղթն արդեն ուղարկվել է ԱՆ։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: