շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դասալքության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Դասալքության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 19-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կոտայքի բաժին է ներկայացել 51-ամյա Եղիշե Պ.-ն, որը 2002 թ. հունիսի 6-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է նախաձեռնողին:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

  • Կիսվել: