Ֆրանսիայում դադարեցվում են ավագ դպրոցների դասերը՝ ոստիկանության հետ ցուցարարների բախումների ֆոնին
Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն դադարեցրել է ավագ դպրոցների դասերը ամբողջ Ֆրանսիայում մինչև շաբաթվա վերջ, քանի որ կրթական բարեփոխումներ պահանջող բողոքի ակցիաները շարունակում են տարածվել։
Հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են մի շարք քաղաքներում ՝ պահանջելով բարելավել կրթության համակարգը, այդ թվում ՝ փոխարինել բացակայող ուսուցիչներին, ավելացնել ճաշի ընդմիջումները և փոխել դպրոցական օրվա տևողությունը:
Իշխանություններն ամբողջ երկրում ցուցարարների թիվը գնահատում են մոտ 25 հազար, սակայն ըստ կազմակերպիչներ՝ ուսանողների և ակտիվիստների թիվը հասնում է մոտ կես միլիոնի: Ավագ դպրոցի աշակերտների միությունը հայտնել է, որ 2000 միջնակարգ դպրոց շրջափակվել կամ փակվել է օրվա ընթացքում:
Ստրասբուրգում, Լիոնում և Ռենում բողոքի ցույցերը երբեմն վերածվել են բռնության, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ցուցարարները փողոցներում կրակ են վառել և պայթուցիկ առարկաներ նետել:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 6100 մարդ, որոնց մեծ մասը եղել է անչափահաս։ Արդարադատության նախարարությունն էլ հայտարարել է, որ ավելի քան 1800 անձի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի, այդ թվում՝ 1483 անչափահասի։
Լըկորնյուի տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է առնվազն 215 դեռահաս և 715 ոստիկան։


