երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հեղափոխական քայլ է կատարվել». Գրիգոր Մինասյանը` արբիտրաժային կենտրոնի ստեղծման մասին

«Հեղափոխական քայլ է կատարվել». Գրիգոր Մինասյանը` արբիտրաժային կենտրոնի ստեղծման մասին

Երկար տեւած պրոցեսի արդյունքներն են այսօր քաղում. Պրոցեսի անունը արբիտրաժային կենտրոնի ստեղծումն էր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ասաց  Երևանում տեղի ունեցած Միջազգային արբիտրաժային կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Շատ կարեւոր էր, որ այդ կենտրոնը ստեղծվի ոչ պետական հաստատության հիմքով, որովհետեւ միջազգային ստանդարտն ու կառուցակարգերը մեզ հուշում են, որ կենտրոնը պետք է լինի անկախ, պետք է լինի ոչ պետական եւ շատ կարեւոր է, որ կենտրոնի հիմնադիրներն ունենան աշխարհի բիզնես միջավայրում համապատասխան ընկալում եւ երկարատեւ աշխատանքի արդյունքում ունեցանք արդեն 2,5 ամիս առաջ ստեղծված արբիտրաժային կենտրոնի ծնունդը: 

Սա հնարավորություն ստեղծում խոշոր բիզնեսի համար, որ երբ բացում են բիզնես ներդրումների քարտեզը տեսնեն, որ Հայաստանում բացի ներպետական դատարաններից հնարավոր է վեճերի լուծումը տալ այլ ընկերությունների, այլ մասնավոր ճանաչված կառույցի: Դա նշանակում է թե ներդրումների խթանում, թե դատական ռիսկերի  համապատասխան կառավարում, արագություն: Այդ գործերը քննում են արբիտրաժային կենտրոնում ոչ թե մեր պատկերացրած պատմուճանով դատավորները, այլ հենց մասնագետները»,-ընդգծեց Մինասյանը:

«Պատկերացրեք, երկու կողմ է, մեկն ընտրում է իր արբիտրին, օրինակ, թվայնացված ձեւով ասում է՝ ես ուզում եմ, որ այս մասնագետը քննի իմ գործը, մյուսը բերում է իր արբիտրին, երրորդին տալիս է կենտրոնը: Այստեղ է, որ շատ մասնագիտական վեճերըկարողանում են քննել նման կարգավորումները»,-ընդգծեց նախարարը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանում կան բավարար մասնագետներ դրա համար. «Հիմա իրականացվում են վերապատրաստումներ»:

Գրիգոր Մինասյանի  խոսքով, սրանով հեղափոխական քայլ է կատարվել, և արբիտրաժային որոշ վճիռներ դուրս են բերվել դատական հաստատման տիրույթից։

  • Կիսվել: