երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին

Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը:

«Հռոմի ստատուտի հետ կապված՝ անցած շաբաթ աշխատակազմը, արդեն պատասխանելով ԶԼՄ հարցադրումներին, ներկայացրեց, որ առաջիկայում ուղարկելու է, կարծեմ շաբաթների հարց է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ազատության մեջ լինելուն, Գրիգոր Մինասյանն ասաց. «Ես համարում եմ, որ մեր երկրում անկախ նրանից, թե դու որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և նաև անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն, և մեծ, ծանր գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում: Ինչն է լավ. որ գնալով՝ իրավապահ համակարգը է՛լ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և ավելի դժվար է լինում սողանցքերով պատասխանատվությունից խուսափելը»:

  • Կիսվել: