ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ

Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնից:

Հայկ Հմայակի Հարոյանի

կենսագրությունը

Ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 07-ին, Երևան քաղաքում:
2001թ. ավարտել է ՌԴ ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն

2001-2005թթ. –  Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ 

II -X.2005թ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ 

2005-2006թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ-քրեագետ 

2006-2007թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազի տեղակալ 

2007-2011թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող բաժնի դատախազ 

2011-2014թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր կործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ 

2014-2017թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ 

2017-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ 

2018-2019թթ. ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի տեղակալ 

2019-2020թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ

2020-2022թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

2022-2024թթ. - ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

Պարգևներ
 Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • Կիսվել: