հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հատուկ Ձեզ համար այստեղ ունենք եզակի երկերեսանիության սիմպոզիում, կարող եք վայելել նման ցուցադրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ դատավորի թեկնածուին

Հատուկ Ձեզ համար այստեղ ունենք եզակի երկերեսանիության սիմպոզիում, կարող եք վայելել նման ցուցադրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ դատավորի թեկնածուին

Ընդամենն ուզում էի Ձեզ  զգուշացնել, որ  Ձեր դատական գործերից մեկով անցած  ամբաստանյալի փաստաբանների շարքը դատական դահլիճում ամբողջական չի եղել, նրանց մի մասն այստեղ են (դիմելով դահլիճի ընդդիմադիր հատվածին), ովքեր խեղաթյուրում ու արժեզրկում են առհասարակ պատգամավորի գործառույթներն  ու դերակատարումը։ ԱԺ-ում այսօր ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նման դիտարկմամբ դիմեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին։ 

Անդրադառնալով ընդդիմադիրների նախորդիվ հնչած ելույթներին՝ Ալեքսանյանը հարց ուղղեց դատավորի թեկնածուին․ «Օրինակ, պարոն Դանիելյան Ձեզ հայտնի՞ է, թե  նույն Մնացական Մարտիրոսյանը ո՞ր թվականից է աշխատում  դատական համակարգում»։ 

«Ստույգ տարեթիվը հնչեցնել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ ինձնից ավելի առաջ է աշխատել»,-պատասխանեց Դանիելյանը։ 

«Ինչի եմ հարցնում, փորձեցի ճշտել, ինտերնետում տեղեկություն գտա, որ 1986 թ-ից  դատախազի տեղակալ է եղել, 1989-ից եղել է դատավոր։ Դահլիճի այս հատվածում նստած (դիմելով ընդդիմադիրներին) մարդիկ  մինչև կոնկրետ մի գործը, հիշու՞մ եք, որ երբևէ  Մնացական Մարտիրոսյանին  ինչ-որ մի պիտակ փորձեն կպցրած լինել։ Նման մի դեպք հիշու՞մ եք։ Եթե չեք հիշում, ես էլ չեմ հիշում․ ուրեմն հատուկ Ձեզ համար մենք այստեղ ունենք ժամանակակից արվեստի սիմպոզիում՝ եզակի երկերեսանիության սիմպոզիում, կարող եք վայելել նման ցուցադրությունը»,- նշեց Ալեքսանյանը։ 

 

  • Կիսվել: