Հաստատվեց էկոպարեկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի կարգը
Կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանեց Էկոպարեկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը:
Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայությունում ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը, դրա առանձնահատկությունները, ժամկետները և այլ պայմաններ, ինչը հնարավորություն կտա ապահովել ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների ընտրությունը՝ նրանց մասնագիտական գիտելիքներին և հմտություններին համապատասխան:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայության ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը: