շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում պետք չէ նրանց խղճալ, առավել ևս՝ խուսափել նրանցից․ ՄԻՊ

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում պետք չէ նրանց խղճալ, առավել ևս՝ խուսափել նրանցից․ ՄԻՊ

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում պետք չէ նրանց խղճալ, առավել ևս՝ խուսափել նրանցից, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ից:

Հաշմանդամությունը միշտ չէ, որ տեսանելի է: Կան հաշմանդամության տարբեր տեսակներ, որոնք առաջին հայացքից ակնհայտ կամ առհասարակ տեսանելի չեն, սակայն դա չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն:

Ոչ տեսանելի հաշմանդամությունը կարող է հակասել հասարակության շրջանում առկա կարծրատիպերին այն մասին, թե ինչպիսին կարող են լինել հաշմանդամություն ունեցող անձինք՝ ձևավորվելով նրանց հետ շփման կամ նրանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի սովորույթներ կամ նորմեր:

Օրինակ՝ տեսանելի հաշմանդամություն ունեցող անձը միանգամից կարող է խարանի կամ խտրականության ենթարկվել՝ առանց հնարավորություն ունենալու ինքնադրսևորվելու, իր կարողություններն ու հմտությունները ներկայացնելու: Մինչդեռ ոչ տեսանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց ավելի հաճախ մեղադրում են «հաշմանդամությունը կեղծելու» կամ «ուշադրություն փնտրելու» մեջ:

Երկու դեպքում էլ սա խնդրահարույց է, քանի որ թիրախավորում է հաշմանդամություն ունեցող անձը միայն այն պատճառով, որ հաշմանդամություն ունի:

Նման դրսևորումների պատճառ է նաև իրազեկման պակասը:

  • Կիսվել: