կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հաջորդ տարի կմեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը. նախարար

Հաջորդ տարի կմեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը. նախարար

2025 թվականին կմեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Նախագծի մշակման մրցույթը կայացել է, ունենք հաղթող ընկերություն և մինչև հոկտեմբերի վերջ մրցույթի արդյունքներով նախագիծը պատրաստ է լինելու։ Եվ այս տարի, եթե հատուկ ինչ-որ ֆորս-մաժորային դեպք չլինի, կհայտարարենք շինարարության մրցույթի մեկնարկի մասին։ Կարծում եմ, որ մյուս տարի կսկսվի շինարարությունը»,-նշեց Գրիգոր Մինասյանը։

Նախարարի հավաստմամբ՝ տարբեր բարեփոխումներ են իրականացվում մյուս քրեակատարողական հիմնարկներում։

«Մոտ տասն օրից կավարտվի վերանորոգումը և կբացենք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը։ Այն կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկ է։

Նաև ինչպես տեղյակ եք, վերջերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բազմաթիվ քննարկումներ կային ջրի հետ կապված խնդրի մասին։ Ի ուրախություն պետք է նշեմ, որ առաջին անգամ այդ քրեակատարողական հիմնարկում կարողացել ենք ապահովել 24-ժամյա ջրամատակարարում, նաև գերժամանակակից օդափոխության համակարգն է աշխատում։ Քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով»,-եզրափակեց Մինասյանը։

 

  • Կիսվել: