հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 15-ին Եղեգնուտ գյուղի 5-րդ փողոցում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» բեռնատարը: Վանաձորցի վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ հատել է երեք բոխի: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: