շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայր՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։

Նշենք, սակայն, որ Միքայել Մինասյանի և նրա եղբոր միջև տարիներ շարունակ առկա են ներընտանեկան խնդիրներ։ Երկու եղբայրները չեն շփվում, աչքի են ընկնում քաղաքական հակընդդեմ հայացքներով։

Նորանշանակ փոխնախարարը, արդարադատության ներկայիս նախարար Կարեն Անդրեասյանի մանկության մտերիմ ընկերն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 12-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:

 

 

  • Կիսվել: