չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գորիսի քաղաքապետի ձերբակալության հարցով դատական որոշումը կհրապարակվի ավելի ուշ․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Գորիսի քաղաքապետի ձերբակալության հարցով դատական որոշումը կհրապարակվի ավելի ուշ․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Դատարանը քննում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը։

Հիշեցնենք, որ բողոքի քննությունը երեկ հետաձգվել էր վարույթն իրականացնող մարմնի չներկայանալու պատճառով։

Ավելի վաղը Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե:

Նշենք, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալության հարցով դատական որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

  • Կիսվել: