Գողություն Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից
Ինչպես հայյտնում են ՀՀ Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչությունից, մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։
Ոստիկանները օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ գողությունը հնարավոր է՝ կատարած լինի Շերամի փողոցի 18-ամյա մի բնակչուհի:
Կասկածվողը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։