երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գնալու եմ արդարացման ճանապարհով. Վլադիմիր Գասպարյան

Գնալու եմ արդարացման ճանապարհով. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քայլեր է ձեռնարկելու, որպեսզի արդարացվի։ Նա այդ մասին հայտարարեց դատականի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Ինչ վերաբերում է իր գործը քննող դատավոր Վարդգես Սարգսյանին, ՀՀ նախկին ոստիկանապետն ասաց, որ նրա աշխատանքից գոհ է ու համարում է պրոֆեսիոնալ։ Դիտարկմանը, որ նրա գնահատականը կարող է վնասել դատավորին, Գասպարյանն արձագանքեց. «Եթե այդպես է, ապա ես ներողություն եմ խնդրում»։

  • Կիսվել: