երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գլխավոր դատախազը արտահերթ դասային աստիճան է շնորհել

Գլխավոր դատախազը արտահերթ դասային աստիճան է շնորհել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 29-ին հրաման է ստորագրել, որի համաձայն արտահերթ դասային աստիճան է շնորհվել․

«Պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար, ՀՀ դատախազության կազմավորման 105-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով․ հրամայում եմ․

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի տեղակալի թափուր հաստիքին գործուղված ՀՀ գլխավոր դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վիլլի Կիմի Կալաչյանին շնորհել արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան»։

 

  • Կիսվել: