ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

Երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Տերյան փողոցի 32-ամյա մի բնակիչ մոտը ապօրինի զենք է պահում: Ապրիլի 28-ին, իրացնելով տեղեկությունը, Նոր Նորքի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայում նրան հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են բաժին:

Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: