ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիներ (տեսանյութ)

Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիներ (տեսանյութ)

Մայիսի 21-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցել են ոստիկանության այլ ստորաբաժանումների, ինչպես և նախաքննական մարմնի ծառայողների ու Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Արդյունքում՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել օտարերկրյա երկու քաղաքացի։ 29 և 31 տարեկան տղամարդիկ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի դեկտեմբերից հետախուզվում էին ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նրանք Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

  • Կիսվել: