երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում ԱԱԾ աշխատակիցը ոչ սթափ վիճակում Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում ԱԱԾ աշխատակիցը ոչ սթափ վիճակում Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում, մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 18։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 41-ամյա Հովհաննես Խ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վրաերթի վայրի հարևանությամբ աշխատող ավտովերանորոգման կետի աշխատակիցներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։

  • Կիսվել: