չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Երեւանում 62-ամյա կնոջը վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Երեւանում 62-ամյա կնոջը վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հունվարի 29-ին Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց: Վարորդը պատահարի վայրից հեռացել էր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 30-ամյա վարորդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 1-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և ձերբակալվել:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: